Նավթի համաշխարհային գներն աճում են 4 տոկոսի սահմաններում: Այդ մասին են վկայում տորգերի տվյալները:
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 3,66 տոկոսով՝ հասնելով 51,01 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Միաժամանակ Brent տեսակի նավթի մայսիյան ֆյուչերսների արժեքն աճել է 3,82 դոլարով՝ հասնելով 58,49 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է Gazeta-ն:
Գների նման շեշտակի աճի պատճառը Եմենում ռազմական գործողությունների անցկացումն է Սաուդյան Արաբիայի եւ Պարսից ծոցի երկրների մասնակցությամբ:
Միջազգային կոալիցիան մտադիր է ճնշել հուսիների ապստամբությունը, որոնք վերահսկում են Եմենի տարածքի մեծ մասը, գրում է Bloomberg-ը:





























