Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը, որն ակտիվ աջակցություն էր ցուցաբերում շիա ապստամբներին (հուսիների «Անսար Ալլահ» շարժմանը), լքել է երկրի մայրաքաղաք Սանայում գտնվող իր նստավայրը՝ փախչելով Սաուդյան Արաբիայի օդուժի ռմբակոծություններից: Այս մասին հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սալեհին հավատարիմ բանակային ստորաբաժանումները նույնպես փախչում են Սաուդյան օդանավերի հարվածներից: «Մարտիկները լքում են Սանայի հարավում գտնվող Սալեհին հավատարիմ ստորաբաժանումների ռազմակայանները»,-նշել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը: