Վիետնամում մարտի 25-ին, ամբարտակի շինարարության ժամանակ դժբախտ դեպք է գրանցվել, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Գերանների փլուզման հետեւանքով մահացել է առնվազն 14 բանվոր, եւս 30-ը վիրավորվել է:
Շինարարական հրապարակում այդ պահին եղել է հազար բանվոր, ուստի զոհերի ու վիրավորների հստակ թիվը դժվար է նշել, հաղորդում է Reuters-ը: Փրկարարները փլատակներից ողջ մնացածների են որոնում:





























