Ուկրաինայի արեւմուտքում գտնվող Վոլինի մարզում Ան-2 օդանավ է կործանվել: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս Ուկրաինան»՝ վկայակոչելով երկրի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալները:
«Ան-2» օդանավի օդաչուն (չնախատեսված թռիչք էր իրականացնում), իջեցրել է օդանավը վտանգավոր աստիճանի, որի հետեւանքով այն դիպել է բնակելի շենքին, ընկել գյուղում եւ այրվել: Օդաչուն մահացել է»,-ասված է հաղորդագրությունում:
Օդանավը կործանվել է տեղի ժամանակով 00.40-ին: Դեպքի վայրում հրդեհ է բռնկվել, որը մարելու համար անհրաժեշտ է եղել 40 րոպե:
Վթարի պատճառները պարզվում են:





























