Մարտի 25-ին Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը հանդիպում ունեցավ Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ կատարվեց հայ-վրացական տնտեսական ներկայիս հարաբերություններին, ինչպես նաեւ դրանց հետագա զարգացման եւ ընդլայնման հեռանկարներին: Երկուստեք կարեւորվեց զբոսաշրջության եւ էկոնոմիկայի ոլորտում համատեղ ծրագրերի առավել ակտիվացման անհրաժեշտությունը:

Մտքեր փոխանակվեցին տնտեսական ոլորտում հայ-վրացական համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: