Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պայմանավորվել է «Քարֆուր»-ի հետ, որ վերջինս շաքարավազ չի ներկրելու, իսկ ՀՀԿ-ական պատգամավորն էլ նրան 369 դրամով է վաճառելու շաքարավազը: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Սամվել Ալեքսանյանը Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվել է ախպերագնով շաքարավազ տալ «Քարֆուրին»: Սա է հենց հակամրցակցային համաձայնությունը, իսկ սրա մասին, պարոն Շաբոյան, դուք անգամ մտածելու համարձակություն չեք ունենա, քանի որ հենց մտածեք, ձեզ պաշտոնից կհանեն»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանում միայն «Քարֆուր»-ում եւ «Երեւան Սիթի»-ում է շաքարավազը վաճառվում նույն գնով:
Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է ՏՄՊՊՀ տարեկան ծրագիրը:





























