Ստամբուլի Բաքըրքյոյի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու պատին շարունակվում են հակահայկական գրություններ անել։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, օրեր առաջ Սուրբ Աստվածածին եկեղեցու պատին արված «Եթե դուք բոլորդ հայ եք, միեւնույնն է մզնից ամեն մեկը Սամասթ է», գրությունը մաքրելուց հետո նույն տեղում այլ գրություն է հայտնվել։ Այս անգամ անհայտ անձը կամ անձիք գրել են «1915՝ օրհնյալ տարի» գրությունը։
Եեկեղեցու հիմնադրամի նախագահ Մեսութ Օզդեմիրը նշել է, թե եկեղեցու պատը մարդաշատ վայրում է, որի պատճառով հնարավոր չէ գտնել գրողին։






























