Ֆրանսիայի հարավում կործանված Airbus-ի երկրորդ օդաչուն 630 ժամ թռիչքի պրակտիկա է ունեցել: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Նշվում է, որ օդանավի հրամանատարն ավելի քան 6 հազար ժամ թռիչքի պրակտիկա է ունեցել: Բացի այդ, երկրորդ օդաչուն Germanwings ավիաընկերությունում սկսել է աշխատել 2013-ի սեպտեմբերից, հաղորդում է Gazeta-ն:
«Սեւ արկղերի» տվյալների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ օդաչուներից մեկը դուրս է եկել իրենց համար նախատեսված խցիկից եւ չի կարողացել հետ վերադառնալ:





























