Հայաստանը պետք է Ադրբեջանին հակադրի ազատական տնտեսություն: Այս մասին, այսօր՝ մարտի 27-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՕԵԿ խմբակցության քարտուղար, Մհեր Շահգելդյանը՝ մեկնաբանելով վերջին օրերին ԱԺ-ում քննարկվող ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանի զեկույցը:
Միաժամանակ, Հայաստանի տնտեսությունը կլանել են մենաշնորհները, որոնց մտահոգում է միայն սեփական շահույթը, ոչ թե երկրի մրցունակությունը, հավելել է նա:
«Ադրբեջանն ունի նավթ, Վրաստանը՝ ելք դեպի ծով: Այսինքն նրանց տնտեսության մեկնարկային պայմաններն անհամեմատ լավն են: Ի՞նչ կարող է անել Հայաստանն ի պատասխան: Ստեղծել մրցունակ տնտեսություն, իսկ մեզ մոտ, մեղմ ասած, ճիշտ հակառակն է: Եթե ուղիղ խոսենք, Հայաստանում իշխում են մենաշնորհները, որոնք խեղդում են առողջ տնտեսական նախաձեռնությունները»,-հայտարարել է Շահգելդյանը:




























