Սաուդյան Արաբիայի կողմից Եմենին հասցված ավիահարվածների հետեւանքով զոհվել է 39 խաղաղ բնակիչ։ Այս մասին գրում է  Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Եմենի առողջապահության նախարարությանը։

Նշվում է, որ 12 մարդ զոհվել է մայրաքաղաք Սանայի հյուսիսային հատվածները գնդակոծելու հետեւանքով։ Զինվորականների նպատակը մոտակայքում գտնվող ռազմական բազան է եղել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եմենի մայրաքաղաք Սանայում ուժեղ պայթյուններ են հնչում։