Ուկրաինայի Լվովի մարզում մարտի 28-ի առավոտյան ավտոմեքենան մխրճվել է հասարակական տրանսպորտի կանգառասրահ, ինչի հետեւանքով 5 մարդ զոհվել է, 2 հոգի վնասվածքներ ստացել:

Մարզային պետավտոտեսչության տեղեկացմամբ, միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան, Բրոդովսկի շրջանի Դուբյե գյուղում:

Նախնական տեղեկություններով, Լվովի ուղղությամբ երթեւեկող Fiat Doblo ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ավտոճանապարհի հանդիպակաց հատված եւ մխրճվել հասարակական տրանսպորտի կանգառասրահի մեջ: