Ադրբեջանի կողմից  120 մմ տրամաչափի ականանետերի  կիրառումը Հայաստանի սահմանին, նշանակում է ՀԱՊԿ ռմբակոծում: Այս մասին, այսօր` մարտի 30-ին, լրագրողներին ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:

«Նրանք Հայաստանի տարածքը չեն ռմբակոծում, այլ հարվածում են ՀԱՊԿ-ի պայմանագիրը կնքած պետությունների տարածքներն ու ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության  պայմանագիրը: Ցանկացած թուրք պետք է իմանա ու գիտակցի, որ Հայաստանից բացի գործ ունի նաև  ՀԱՊԿ պետությունների հետ»,-ասաց Եղիազարյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը մարտի 26-ին հանդես էր եկել  հայտարարությամբ, որտեղ նշել էր, որ Ադրբեջանն առաջին անգամ հրադադարի համաձայնագրից հետո կիրառել է խոշոր՝ 120 մմ տրամաչափի հրետանի, ինչն ի ցույց է դնում Բաքվի մտադրությունը` շարունակել ընթանալ զինված առճակատման ճանապարհով: