Թուրքիայի քրդական «Ժողովուրդներ դեմոկրատական» (HDP) կուսակցությունը արդեն հստակեցրել է Ստամբուլի եւ մի քանի խոշոր քաղաքներում իրենց պատգամավորների թեկնածուներին։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Turkiyegazetesi կայքը, HDP-ն Ստամբուլի ամեն ընտրատարածքում ունենալու է թեկնածուներ։ Ստամբուլում HDP-ից պատգամավորի թեկնածուներ կլինեն HDP-ի նախագահ Սելահաթին Դեմիրթաշը, փաստաբան Ֆիլիզ Քերեսթեջիօղլուն, հայ համայնքից Կարո Պայլանը եւ Փերվին Բուլդանը։
Նշենք, որ Թուրքիայում խորհրդարանական հերթական ընտրությունները տեղի են ունենալու 2015-ի հունիսի 7-ին։





























