«Աէրոֆլոտ»-ն սկսել է կրճատել իր անձնակազմը: Այս մասին հայտնել է ավիաընկերության գլխավոր տնօրեն Վիտալի Սավելեւը: Հարցին, թե չի՞ պատրաստվում ընկերությունը օպտիմալացնել աշխատակազմի թիվը ճգնաժամի պայմաններում, նա պատասխանել է. «Մեզ մոտ այդ օպտիմալացումն արդեն սկսվել է», հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ըստ նրա, «Աէրոֆլոտի» հակաճգնաժամային ծրագիրն իր մեջ ներառում է երեք «փաթեթ»: Առաջինը նախատեսում է անձնակազմի թվաքանակի օպտիմալացում, որն սկսվել է ինչպես բուն «Աէրոֆլոտում», այնպես էլ նրա այլ ընկերություններում («Դոնավիա», «Օրենբուրգի ավիաուղիներ», «Ռոսիա»):
Գլխավոր տնօրենը ճշտել է, որ խոսքն արտադրողական անձնակազմի մասին չէ՝ օդաչուներ, ինժեներներ, տեխնիկական աշխատակիցներ, սպասարկող անձնակազմ:
Կրճատումները կվերաբերեն հիմնականում գրասենյակային ապարատին:





























