«Գազպրոմը» Eni-ին  EDF-ին  եւ Wintershall-ին 1 մլրդ դոլար է վճարել «Հարավային Հոսքում» բաժին ունենալու  համար։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով «Գազպրոմի» զեկույցը։

Ռուսական գազարդյունաբերող ընկերությունը եվրոպացի գործընկերներից 56.12 մլրդ ռուբլով 4 փաթեթ է գնել։ Ընդ որում, ինչպես նշում է գործակալությունը, «Գազպրոմը» պարտավոր չէր գնել մասնաբաժինները, քանի որ գործընկերները կիսում են նախագծի ռիսկերը։

Ինչպես հայտնել են գործակալության աղբյուրները, «Գազպրոմը» ծայրահեղ հետաքրքրված է իտալական  Saipem ընկերության հետ South Stream Transport-ի խողովակների գծագրման պայմանագրի պահպանմամբ։

Ծովային նավերի տեղակայման վերահսկողության համակարգի տվյալներով՝ «Հարավային հոսքի» համար մոբիլիզացված Saipem-ի  խողովակադրող նավատորմը մինչեւ հիմա կանգնած է Բուրգասի նավահանգստում, որտեղ պահեստավորված են շինարարության խողովակները։ Իսկ «Գազպրոմը» Saipem-ին շարունակում է օրական հարյուրավոր հազար եվրո վճարել՝ սպասելով, թե երբ հնարավոր կլինի սկսել «Թուրքական հոսքը»։

«Գազպրոմը» սպասում է Թուրքիայի թույլտվությանը հետազոտական աշխատանքներ սկսելու համար։

South Stream Transport-ը կարող է օգտագործվել «Թուրքական հոսք» նախագծում։ «Գազպրոմը» շարունակում է ներդրումներ կատարել South Stream Transport-ի կանոնադրական կապիտալի մեջ։