ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտի 29-ին հակառակորդի գնդակից մահացած 20-ամյա Հովսեփ Անդրեասյանին վաղը՝ ապրիլի 1-ին կհուղարկավորեն հայրենի Մխչյան գյուղի գերեզմանատանը։

Հովսեփ Անդրեասյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ մարտի 31-ին։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 29-ի երեկոյան ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հովսեփ Սամսոնի Անդրեասյանը:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով ԼՂՀ  պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Հովսեփ Անդրեասյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։