NEWS.am-ին հայտնի դարձել, որ Շիրակի մարզի Փանիկ գյուղի բնակչուհուն մարտի 30-ին հայտնաբերել են իր տանը կախված:

Նա 58 տարեկան էր եւ, ըստ նրա ծանոթների, առողջական խնդիրներ ուներ:

Նախնական տեղեկություններով տեղի ունեցածն իքնասպանություն է:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: