Խարկովում այս գիշեր երկաթուղային կամուրջ են պայթեցրել։ Դրա հետեւանքով բախվել են բեռնատար գնացքների վագոնները։ Այս մասին գրում է «112 Ուկրաինա»-ն։

Հաղորդվում է, որ կամուրջը պայթեցվել է Օդնորոբովկայի հատվածում։ 

«Տարվում են օպերատիվ որոնողական աշխատանքներ պայթյունը կազմակերպած անձանց գտնելու եւ ձերբակալելու համար»,- հայտարարել են Խարկովի շրջանի դատախազությունից։

Հաղորդվում է, որ  միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։