1915-1917թթ. Արեւմտյան Հայաստանում ոչ թե ցեղասպանություն է տեղի ունեցել, այլ բնաջնջում: Ամերիկայի հայկական թանգարանում անցկացված դասախոսության ժամանակ նման կարծիք է հայտնել գերմանացի գիտնական Հիլմար Կայզերը, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը: 

Իր ելույթում՝ Կայզերը հայտարարել է, որ Թուրքիայում բնակվող 1 մլն 750 հազար հայերից 80%-ը 2 տարվա ընթացքում սպանվել է:

«Չի կարելի է ասել, որ մնացած 20%-ը լիարժեք մնացել են,  որովհետեւ նրանք էլ զրկվել են մարմնի տարբեր մասերից, այսինքն գլխատված ժողովուրդ է մնացել»,- ասել է գերմանացի գիտնականը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին՝ Կայզերը նշել է, որ հայերը պատրաստ չեն իրական բանակցություններ վարել ճանաչման շուրջ: