Lufthansa-ի ղեկավար Քարսթեն Շփորը հայտարարել է, որ մտադիր է Ֆրանսիայի հարավում օդանավի կործանման հետեւանքով զոհված ուղեւորների ընտանիքներին օգնել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, հաղորդում է Reuters-ը:

«Մենք մտադիր ենք օգնել զոհերի հարազատներին քանի դեռ դա նրանց անհրաժեշտ է»,-հայտարարել է Շփորը, հաղորդում է Gazeta-ը:

Ավելի վաղ Շփորն ու Germanwings ընկերության ղեկավար Թոմաս Վինքելմանն այցելել են Ֆրանսիական Ալպերում Airbus A320 օդանավի աղետի վայր:

Բացի այդ, ընկերությունը զոհերի ընտանիքներին ավելի քան 200 մլն դոլարի փոխհատուցում կտրամադրի: