Ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով մեղադրյալ Զաուր Դադաեւը հերքում է իր մեղքը։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Սպանության ժամանակ ես ուրիշ տեղում եմ եղել։ Ես վկաներ ունեմ եւ այլուրեքություն»,- հայտարարել է Դադաեւը դատարանում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դադաեւը համագործակցում է քննիչների հետ։ Ավելի ուշ նրա փաստաբանը հերքել էր այդ տեղեկությունը։

Բացի այդ Մոսկվայի պետական դատարանը վերանայման է ուղարկել 3 մեղադրյակների կալանքի հարցը։