Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է «Բուկինիստ» ՍՊ ընկերությանը պատկանող գրախանութից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Գ.Հովհաննիսյանը մի քանի օր շարունակ տարբեր ժամերի իբրեւ հաճախորդ գնացել է  Մաշտոցի 20 հասցեում գտնվող  «Բուկինիստ» ՍՊ ընկերության պատկանող գրախանութ  եւ գաղտնի հափշտակել ընդհանուր առմամբ 77 հատ տարբեր տեսակի գրքեր։ Գողացված գրքերը գնահատվել են 296.704,21 դրամ։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ ` Գ.Հովհաննիսյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (5 դրվագ):

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ` ուղարկվել  է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։