Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի ոստիկանությունը Բունդաբերգ քաղաքում հայտնաբերել է 55 սպանված քերծեների դիակներ։ Սպանված որսաշների մոտ հայտնաբերվել են պարկուճներ։ Անասնաբույժները արտաշիրիմել են նրանց կիսաքայքայված դիերը, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Ավելի վաղ Քվինսլենդի ոստիկանությունը կենդանիների իրավունքների պաշտպանների հետ հետաքննում էին խոճկորներին եւ ճագարներին որսաշների համար որպես կենդանի խայծ օգտագործելու մասին լուրերը։




























