Երիտթուրքերն արեւմտյան դիվանագետների առջեւ խորամանկ փիար են կիրառել՝ հայերի կոտորածները թաքցնելու համար: Այս մասին Լեհական ռադիոյի եթերում հարցազրույցի ժամանակ հայտարարել է Լեհաստանի Հայերի մշակույթի եւ ժառանգության հիմնադրամի փոխնախագահ Արմեն Արտվիչը:
«Հայերին երկու անգամ են սպանել՝ զենքով եւ լռությամբ»,- ասել է Արտվիչը եւ հավելել. «Կոտորածների կազմակերպումը թուրքական կառավարությունը խորամանկորեն է սկսել՝ արեւմտյան դիվանագետների համար հոգ տանելով արտաքինի մասին: Այսօր մենք դա PR կանվանեինք: Խոսվում էր տեղահանության մասին… հայ բնակչությանը պաշտպանելու նպատակով»:
Իսկ հիմա, ըստ նրա, ամբողջ աշխարհի հայերը Թուրքիայից հանցագործության ճանաչում են ակնկալում:




























