Լեւադա կենտրոնի կողմից անցկացրած վերջին հարցումների համաձայն՝ Ռուսաստանում ԱՄՆ-ի հանդեպ դրական վերաբերմունք ունի միայն 19 տոկոսը, բացասական՝ 73 տոկոսը։ Եվրոպայի հանդեպ դրական վերաբերմունք ունի հարցվածների 25 տոկոսը, իսկ բացասական՝ 64։
Ռուսաստանում ԱՄՆ-ի եւ Եվրոպայի վարկանիշը կայուն անկում էր գրանցում 2014-ից։
ԱՄՆ-ի հանդեպ բացասաբար տրամադրված քաղաքացիների թիվը 2013թ-ից մեծացել է 2 անգամ, գրում է Gazeta-ն։
Ռուսաստանում Չինաստանի հանդեպ վերաբերմունքը 2014թ.-ից զգալիորեն լավացել է։ Այդ երկիրը դրական է ընկալում հարցվածների 76 տոկոսը, եւ միայն 14 տոկոսն է բացասական կարծիք հայտնել։
Ուկրաինայի հանդեպ դրական վերաբերմունք ունի հարցվածների 31 տոկոսը, իսկ բացասական՝ 55 տոկոսը։





























