Ապրիլի 1-ին, ժամը 13.30-ին, Երեւանի Բաղրամյանի պողոտայի եւ Պռոշյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ռենո Լագունա», «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ եւ «ՊԱԶ-32053» մակնիշի ավտոբուս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ավտոբուսի 9-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























