Բաքվում İLK İnshaat շինարարական ընկերության տասնյակ բանվորներ դուրս են եկել բողոքի ակցիայի:
Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, նրանք հրաժարվել են դուրս գալ աշխատանքի: Ցուցարարները դժգոհ են, որ մի քանի ամիս շարունակ աշխատավարձ չեն ստանում:
Տեղեկատվության համաձայն, ակցիայի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցներ, որոնք ձերբակալել են ցույցի մի քանի մասնակիցների:






























