Քենիայում «Աշ Շաբաբ» խմբավորման գրոհայինների կողմից համալսարանի վրա հարձակման հետեւանքով տուժածների թիվը հասել է 65-ի: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների կոմիտեի տվյալները:

Ավելի վաղ հաղորդվել էր 14 զոհի եւ 30 տուժածի մասին: Վերջին տվյալներով, գրոհայինները պատանդ են պահում մի քանի քրիստոնյաների, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ գրոհայիններ այսօր՝ ապրիլի 2-ին, հարձակվել են Քենիայի Գարիսա քաղաքի համալսարանի հանրակացարանի վրա: Սպանվածների թվում են համալսարանի երկու աշխատակիցները: