2015 թվականին կառավարությանն առընթեր կադաստրի պետկոմիտեն առաջարկել է անգլերեն թարգմանել Հայաստանի ազգային ատլասը։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է կոմիտեի նախագահ Մատին Սարգսյանը՝ ներկայացնելով գերատեսչության աշխատանքի ծրագիրը 2015 թվականին։
Երկհատորանի ազգային ատլասը ստեղծվել է 2006-2007 թվականներին։ Ժամանակին այն անվճար հատկացվել է Հայաստանի եւ Արցախի դպրոցներին, ինպես եւ 15 խոշոր քարտեզներ։ Հաշվի առնելով մեծ հետաքրքրությունը, որ ատլասն առաջացրել է աշխարհի տարբեր երկրներում, որոշվել է այն թարգմանել անգլերեն, ասել է Սարգսյանը։





























