2015 թվականին ռուսական կողմը «Թուրքական հոսք» համակարգում 277.9 մլրդ ռուբլի է ներդնելու: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով «Գազպրոմ» ընկերության նյութերը:

«Գազպրոմ»-ը մտադիր է այդ գումարը ծախսել Գազամատակարարման միասնական համակարգի ընդլայնման համար՝ «Թուրքական հոսքին» գազ մատակարարելու համար: Նախագծի ընդհանուր արժեքը 714.6 մլրդ ռուբլի է:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Գազպրոմ»-ը «Սիբիրի ուժը» 800 մլրդ է գնահատել: