Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արամ Հարությունյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ: 

Նշենք, որ Արամ Հարությունյանն այսօր՝ապրիլի 2-ին ազատվել էր Կոտայքի մարզպետի պաշտոնից, իսկ նրա փոխարեն նշանակվել էր Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը՝ Գագիկ Ծառուկյանի փեսան։