Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ երկրի իշխանությունները միջուկային ոչ մի օբյեկտ չեն փակելու: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին նա հայտարարել է Լոզանում «վեցյակի» հետ բանակցություններից հետո:
ԱՄՆ վարչակազմն իր հերթին տեղեկացրել է, որ Իրանը համաձայնել է ուրանի հարստացման «ավելորդ» սարքավորումները պահուստարան փոխադրել: Նշվում է, որ դա արվելու է ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թեհրանը պարտավորվել է 15 տարի շարունակ ուրանը 3.67%-ից ավելի չհարստացնել: Այդպիսով, Նաթանզեի օբյեկտը Իրանում ուրանի հարստացման միակ օբյեկտը կլինի:





























