ԱՄՆ Նյու Հեմփշիր նահանգի Մերիմաք քաղաքում ձերբակալվել է դեռահասը, որը, ունենալով ատրճանակ, ներկայացել էր որպես ոստիկան։ Այս մասին գրում է New York Daily News-ը։
Նրան կալանավորել էին այն բանից հետո, երբ անհայտ անձը ոստիկանություն էր զանգել եւ տեղեկացրել, որ կասկածելի երիտասարդը ատրճանակով եւ ոստիկանի համազգեստով դուրս է եկել King Kone պաղպաղակի խանութից։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները նրան գտել էին խանութի մոտակայքում՝ իր մեքենայի մեջ նստած, գրում է Gazeta-ն։
Այս պահին երիտասարդը կալանավորված է իրեն ոստիկանի տեղ դնելու մեղադրանքով, ինչը համարվում է հանցագործություն։





























