Բելգիայում ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկը՝ Ֆլամանդական սոցիալիստական կուսակցության նախկին առաջնորդ Ռոբերտ Սթեւարթին մահացած են գտել այն  բանից հետո, երբ լրատվամիջոցներում լուրեր էին հայտնվել այն մասին, որ նա պետք է դատարանի առջեւ կանգնի բռնաբարության գործով։ Այս մասին գրում է Reuters-ը;

60-ամյա քաղաքական գործչի դին հայտնաբերվել է Բելգիաի արեւելքում գտնվող Ալբերտայի ջրանցքում։

Նշենք, որ կինը, ում անունը չի հրապարակվում, 2010թ. բռնաբարության համար դատական գործ էր հարուցել Սթեւարթի դեմ։

Համաձայն առկա լուրերի՝ քաղաքական գործիչը հերքում էր բոլոր մեղադրանքները՝ ընդունելով, որ սեռական կապ է ունեցել կնոջ հետ, սակայն փոխադարձ համաձայնությամբ։ Այս գործով դատական նիստը պետք է կայանար ապրիլի 2-ի երեկոյան, սակայն Սթեւարթը չէր ներկայացել դատարան։ Դրանից հետո սկսվել էին նրա որոնման աշխատանքները, որի արդյունքում ջրանցքում հայտնաբերվել էր գործչի մարմինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։