Ֆիլիպինների հարավում խորտակվել է 55 ուղեւոր տեղափոխող նավակը, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն 5 մարդ, եւս մեկը անհետ կորել է։ Այս մասին գրում է AP գործակալությունը։

Միջադեպը տեղի է ունեցել Հոլո կղզում ապրիլի 2-ին։  Համաձայն ափամերձ փրկարար ծառայության ներկայացուցչի հայտարարության՝ 14 ուղեւոր հոսպիտալացվել է, մի քանիսն էլ տեղափոխվել են Թափուլ կղզի։ Նրանց քանակի մասին հստակ տեղեկություն չի հաղորդվում։ Ափամերձ փրկարար ծառայության ներկայացուցչի խոսքով՝ նավակը լքել է կղզին առանց իշխանությունների թույլտվության, իսկ նրա վրա եղած մարդկանց քանակը գերազանցել է թույլատրելի նորման։ Նավակում եղել է նաեւ 100 պարկ ցեմենտ։

«Նավակի խորտակման վայրում փոթորկի ոչ մի նախազգուշացում չի ստացվել, ուստի հավանական է, որ նավակը շրջվել է գերծանրաբեռնվածության պատճառով»,- հայտարարել է նա, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։