Ապրիլի 2-ին, ժամը 23.25-ի սահմաններում, Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի վերջնամասում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել քարե պարսպի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով ուղեւորները` Ուլիխան Խուդոյանը եւ 18-ամյա Արամ Եղիազարյանը, տեղում մահացել են, իսկ վարորդը եւ մյուս ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: