Ֆրանսիայի հարավում կործանված А320-ի 2-րդ «սեւ արկղի» գրառումների վերծանելուց հետո հաստատվել է, որ ինքնաթիռի կործանման մեջ մեղավոր է երկրորդ օդաչուն։  Ինչպես ասվում է Ֆրանսիական հետաքննությունների բյուրոյի հուշագրում, Անդրեաս Լուբիցը գործել է դիտավորյալ։

Ապրիլի 2-ին Դյուսելդորֆի դատախազության ներկայացուցիչը հայտնել էր, որ  օդաչուն ինքնաթիռի կործանումից մեկ օր առաջ համացանցում փնտրել է ինքնասպանություն բառը, գրում է ՏԱՍՍ-ը։

Քննիչները Լուբիցի բնակարանում համակարգիչ էին գտել, որը ուսումնասիրելուց հետո պարզվել էր, որ օդաչուն համացանցում որոնել է ինքնասպանություն բառը։ Նրան նաեւ հետաքրքրել է օդաչուների խցիկ տանող դռան անվտանգության մեխանիզմների աշխատանքը։

«Մասնավորապես մարտի 16-23-ն ընկած հատվածում օգտատերը համացանցում տեղեկություն է որոնել բուժման մեթոդների մասին եւ փնտրել ինքնասպանություն կատարելու միջոցները։ Առնվազն մեկ անգամ նա հետաքրքրվել է օդաչուների խցիկ տանող դռան անվտանգության մեխանիզմների աշխատանքով»,- ասված է դատախազության հայտարարության մեջ։