Ֆրանսիայի հարավում կործանված Airbusճի երկրորդ օդաչու Անդրեաս Լուբիցի 5 բժիշկների տանը խուզարկություններ են անցկացվել: Այս մասին գրում է Spiegel-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը:

«Այսօր խուզարկություններ են անցկացվել այն բժիշկների տանը, որոնց մոտ Լուբիցը հետազոտություն է անցել, բոլոր փաստաթղթերն առգրավել են»,-հայտարարել է աղբյուրը:

Նրա խոսքով՝ շատ բժիշկներ դիմում են իրավապահ մարմիններին եւ հայտարարում, որ իրենք խորհուրդներ են տվել Լուբիցին: Զրուցակիցը նշել է, որ օդաչուն զարմանալի թվով բժիշկների է այցելել, հաղորդում է Gazeta-ն:

Աղբյուրն ընդգծում է, որ 27-ամյա Լուբիցը կամ շատ է ցանկացել ազատվել առողջական խնդիրներից, կամ փորձել է խճճել բժիշկներին, որպեսզի նրանց մոտ պատկերացում չստեղծվի իր հիվանդության երկարատեւության ու մասշտաբների մասին: