Հարավային Աֆրիկայում կարճ ժամկետներում նկարահանվել է «Ութոտնուկ Պաուլի սպանությունը» կինոկարը` սեւ կատակերգության ժանրում:

Ֆիլմը նկարահանել են երկու չինական ընկերություններ` China Film Group Corporation-ը և Beijing Filmblog Media Company-ն: Կինոնկարը ութոտնուկ Պաուլի գերբնական ընդունակությունների մասին է եւ պետք է էկրան դուրս գա օգոստոսին, հաղորդում է բրիտանական Sky News հեռուստաալիքը:

Ութոտնուկն աշխարհահռչակ դարձավ Գերմանիայի մասնակցությամբ աշխարհի առաջնության բոլոր հանդիպումների ելքը ճիշտ գուշակելու շնորհիվ: Պաուլը չսխալվեց նաև եզրափակիչ հանդիպման հարցում: