Հայ ներգաղթյալը, ով ավստրալացիներին ցույց է տալիս, թե ինչպես պետք է իսկական խորոված պատրաստել, համացանցում սենսացիա է առաջացրել: Տեսանյութը ցանցում հրապարակել է նրա դուստրը:

Ըստ «The Daily Mail»-ի, Մելբուռնից ավտոբուսի 60-ամյա վարորդ Երվանդ Գարգինյանը ընտանիքի համար հավի խորոված է պատրաստում փայտածուխի վրա՝ օգտագործելով խորովածի ավանդական բաղադրատոմսը: 1977 թվականին Հայաստանից Ավստրալիա փոխադրված տղամարդը չի ընդունում խորովածի ավստրալական՝ «յուղոտ» նրբերշիկների տարբերակը:

Նրա 24-ամյա դուստրը՝ Էլիզաբեթ Գարգինյանը, հոլովակը տեղադրել է «Reddit»-ին: «Facebook»-ում, «YouTube»-ում եւ «Instagram»-ում տարածվելուց հետո այն ավելի քան 5 մլն մարդ է դիտել:

Էլիզաբեթը նշել է, որ հավն ընտանեկան գաղտնի բաղադրատոմսով ամբողջ գիշեր մարինացրել են: Նրա խոսքով, իրենց ընտանիքը հաճախ է հավաքույթներ կազմակերպում, այնպես որ՝ իր հայրն ու հորեղբայրները կարող են ավանդական խորոված պատրաստել բոլորի համար: