Ֆրանսիայի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչները Ֆրանսիական Ալպերում կործանված Airbus A320-ի վթարի վայրում հայտնաբերել են 42 բջջային հեռախոս եւ 470 այլ անձնական իր։ Այս մասին հաղորդում է N24 հեռուստաընկերությունը՝ մեջբերելով Մարսելի դատախազ Բրիս Ռոբինի խոսքը։

«Հեռախոսում եղած տվյալները շատ են վնասվել։ Հենց այդ պատճառով բավական դժվար կլինի այնտեղից որեւէ տեղեկություն ստանալ»,- ասել է նա, գրում է Gazeta-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր օդանավի կործանումից վայրկյաններ առաջ արված տեսագրության հայտնաբերման մասին, սակայն ֆրանսիական ժանդարմերիան հերքել էր այս տեղեկությունները։