Կրթությունը կարիք չէ, դա իրավունք է։ Այս մասին ապրիլի 3-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան եւ Project Harmony Interntaional-ի կողմից կազմակերպած սոցիալական ներգրավման թեմայով միջոցառման ժամանակ հայտարարել է ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում կրթության նախարար լինելը եւ՛ հեշտ է, եւ՛ դժվար։ «Հեշտ է լինել կրթության նախարար մի երկրում, որտեղ կան այսպիսի խելացի երեխաներ։ Բոլոր երեխաները պետք է կրթության հավասար իրավունք ունենան։ Եւ շատ կարեւոր է, որպեսզի միջազգային կազմակերպությունների հետ միասին մենք պետական քաղաքականություն մշակենք Հայաստանի յուրաքանչյուր երեխայի նպատակային կրթությունն ապահովելու համար»,- ընդգծեց նախարարը։
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչար Միլզն իր հերթին նշեց, որ այսօրվա միջոցառումը նպատակ ունի արձանագրել սոցիալական ներգրավման հարցում Հայաստանի ունեցած նվաճումները։ Իսկ ՀՀ ՏԿԱԻ փոխնախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, որոր մեր երկրում սոցիալական ներգրավման ոլորտում հաջողություն է արձանագրվել։
«Մեր 30 գործընկերների համար ստեղծվել են հավասար պայմաններ։ Նրանք ամբողջապես ինտեգրվել են մեր համակարգին։ Մենք պետք է շարունակենք այս օրինակը պետական եւ հասարակական կառույցներում, որպեսզի ներգրավման գաղափարը մեր հասարակության անբաժան մասը լինի»,- նշեց Տերտերյանը։
Նշենք, որ ծրագիրը մեկնարկել էր փետրվարին, երբ Հայաստանի 50 ուսուցիչներ վերապատրաստում էին անցել։





























