Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անօթեւանները, փորձելով տաքանալ, պատահաբար այրել են նախկին Մշակույթի տունը։ Ինչպես գրում է ԱՊԱ գործակալությունը, հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել է 5 հրշեջ բրիգադ։

Ըստ առկա տեղեկությունների՝ շենքի առաջին հարկը օգտագործում էին անօթեւանները որպես գիշերելու վայր։ Համաձայն նախնական վարկածի՝ նրանք կրակ են վառել տաքանալու համար, որից էլ բռնկվել էր հրդեհը։