Թաիլանդում ապրիլի 4-ին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետեանքով տուժել է 15 մարդ։ Փհուքեթից Բանգկոկ ուղեւորվող ավտոբուսը դուրս էր եկել ճանապարհից եւ կողաշրջվել թագավորության հարավում գտնվող Քրաբի քաղաքի մոտակայքում փոխանցում է ՏԱՍՍ-ը։

33 ուղեւորներից 15-ը հոսպիտալացվել են։ Նրանցից 3-ը լուրջ վնասվածքներ ունեն։ Ոստիկանությունը հետաքննություն է վարում։ Ուղեւորների ազգության մասին ոչինչ հայտնի չէ։