Ֆիլիպիններում իշխանությունները մոտեցող Մայսակ թայֆունի պատճառով սկսել են երկրի ափամերձ տարածքներից՝ Լուսոն արշիպելագի արեւելյան շրջանից, 20 հազար բնակիչների տարհանման աշխատանքները։
Աուրորա եւ Իսաբելա նահանգների վարչակազմը հարկադիր տեղահան եղած մարդկանց համար ժամանակավոր բնակության կենտրոններում պաշարներ է նախապատրաստել։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ թայֆունը առաջ կբերի ժամում 160 կմ արագությամբ քամի եւ երկումետրանոց ալիքներ։





























