Մեծ Բրիտանիայի ամենահին թագավորական պալատներից մեկը՝ լոնդոնյան Հեմփթոն քորթ դղյակը, այսօր դառնում է 500 տարեկան։
Հիշարժան օրվա կապակցությամբ պալատում հրավառությամբ լուսային շոու կկազմակերպվի, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
1515թ. կարդինալ Թոմաս Ուոլսիի պատվերով արդեն գոյություն ունեցող կալվածքի վրայի խոշոր տունը վերածեցին ավելի փառահեղ շինության։ Նշենք, որ Թոմաս Ուոլսիին Հենրիխ 4-րդի օրոք համարում էին գորշ կարդինալ։
1530թ. միապետը տեղափոխվեց նորակառույց պալատ՝ նրան տալով թագավորական դղյակի կարգավիճակ։




























