Հնդկաստանի հյուսիսային Ջամու եւ Քաշմիր նահանգի վերահսկողության գծի վրա տեղի ունեցած պայթյունից զոհվել է առնվազն 3 մարդ։ Եվս մեկը վիրավոր է։ Այս մասին հայտնում է India TV-ն։
Նահանգի ոստիկանության տվյալներով՝ պայթուցիկ սարքը գործի էր դրվել Սարյամ գյուղի ծայրամասում։
Զոհերն ու տուժածը տեղի բնակիչներ են։ Դեպքի վայրը շրջափակված է, տարվում է հետաքննություն, գրում է ՏԱՍՍ-ը։
Վերահսկողության գիծը Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ սահմանազատիչ գիծ է։





























