ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում 2014թ կատարվել է 90 հանցագործություն, իսկ 2013թ. այդ թիվը կազմում էր 91: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատախազության 2014թ հաշվետվությունից:

Արձանագրված դեպքերի մեջ առանձնացնում ենք թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության 55 (2013թ.՝ 47) դեպք, 1-ը (2013թ.՝ 2)` ինքնասպանության և 13-ը (2013թ.՝ 17)` ինքնասպանության փորձի, 9-ը (2013թ.՝ 10)` ծեծի, 3-ը (2013թ.՝ 5)` խարդախության, 1-ը (2013թ.՝ 0)` սպանության, ՔԿՀ-ից փախուստի 1 դեպք (2013թ.՝ 0), 1-ը (2013թ.՝ 1)` ՔԿՀ-ից փախուստի փորձի, 1-ը (2013թ.՝ 0)` կաշառք ստանալու, 1-ը (2013թ.՝ 0)` խուլիգանության, 1-ը (2013թ.՝ 1)` ՔԿՀ-ի ծառայողի գործունեությանը  խոչընդոտելու և 3-ը՝ (2013թ.՝ 7)` առողջության կարճատև քայքայումով մարմնական վնասվածք հասցնելու:

2014թ հոգեբուժական հաստատություններում հանցագործությունների դեպքեր չեն գրանցվել, իսկ 2013թ դրանք 5-ն էին: Ազատազրկման վայրերում ինչպես 2013թ., այնպես  էլ  2014թ.  անչափահասների կողմից կատարված հանցագործությունների  դեպքեր  չեն արձանագրվել: Նախորդ տարի արձանագրվել է քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների կողմից կատարված հանցագործության 2 (2013թ.՝ 4) դեպք, որոնք առնչվում են վերջիններիս ծառայողական  պարտականությունների  կատարմանը: Նախորդ տարի արձանագրվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող 38 անձանց մահ (2013թ.՝ 19): Արձանագրված մահվան դեպքերից 5-ով հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ 1 դեպքով` ՀՀ քր. օր.-ի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: ՀՀ քր. օր.-ի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործերից 4-ը կարճվել են հանցագործության դեպքի կամ հանցակազմի բացակայության հիմքերով: Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով միջգերատեսչական անկախ հանձնաժողովների քննարկմանը ՔԿՀ-ների կողմից ներկայացվել է ընդհանուր թվով 673 (2013թ. 1,012) միջնորդություն, որոնցից 11-ը (2013թ.` 40) պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ: Հանձնաժողովի կողմից հավանություն է տրվել 204 (2013թ.` 321) միջնորդության, որոնցից 4-ը (2013թ.` 27)` պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ: Ներկայացված միջնորդություններից 184-ը (2013թ.` 310) բավարարվել է դատարանի  կողմից: Բավարարված  միջնորդություններից  3-ով (2013թ.՝ 21) դատապարտյալի  պատժի չկրած մասը փոխարինվել է ավելի մեղմ պատժատեսակով: Վերը նշված  միջնորդությունների  քննարկման արդյունքում կայացված որոշումների դեմ դատախազների կողմից բերվել  է 32 վերաքննիչ բողոք, որոնցից բավարարվել է 1-ը: Բերվել է 1 վճռաբեկ բողոք, որը վերադարձվել է: