Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում ապրիլի 12-ին եկեղեցական պատարագին, հայկական ծիսակարգով անցկացնելու է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, հայ միջնադարյան հոգեւորական, աստվածաբան, բանաստեղծ Գրիգոր Նարեկացուն շնորհվելու է «Տիեզերական եկեղեցու վարդապետ» տիտղոսը։ Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie» հանդեսը՝ վկայակոչելով Վատիկանի արարողակարգային ծառայությունը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում ապրիլի 12-ին եկեղեցական պատարագին ներկա կլինեն հայկական քրիստոնեական եկեղեցիների հոգեւոր առաջնորդները։ Պատարագին մասնակցելու են Ամենայն Հայոց Գարեգին II կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ I կաթողիկոսը, ինչպես նաեւ հայ կաթոլիկ պատրիարք Ներսես Պետրոս XIX-ը:
Նշենք, որ փետրվարի 21-ին Հռոմի պապը առանձին զրույց էր ունեցել Վատիկանի Արեւելյան եկեղեցիների հավաքի նախագահ, կարդինալ Անջելո Ամատոյի հետ եւ հաստատել իր դրական որոշումը հայ միջնադարյան հոգեւորական, աստվածաբան, բանաստեղծ Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական եկեղեցու վարդապետ» տիտղոսը շնորհելու մասին: Սա քրիստոնյա աստվածաբաններին շնորհված բարձրագույն կոչում է: Գրիգոր Նարեկացին այս կոչմանն արժանացած առաջին ու միակ հայ սուրբն է:



























