Մալայզիայում քաղաքացիական ուղղաթիռի կործանումից առնվազն 6 մարդ է զոհվել։ Ինչպես հայտնում է «Սինհուա» գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը մայրաքաղաք Կուալա Լումփուրից 40 կմ հեռավորության վրա։
Գործակալության տեղեկություններով՝ օդանավը աղետի ազդանշան էր ուղարկել տեղական ժամանակով ժամը 17։00-ի սահմաններում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ականատեսների վկայությամբ՝ փրկարարներին հաջողվել է գտնել վթարի վայրը եւ փլատակների տակից հանել առնվազն 2 այրված մարմին։ Ուղղաթիռում եղած մարդկանց քանակը ճշտվում է։





























